Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ

  • Photo: Friedrich-Ebert-Stiftung The FES headquarters in Bonn and Berlin

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ (ՖԷՀ)՝ Հիմնադրամ հանուն Սոցիալ-դեմոկրատիայի

Մեր մասին

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը (ՖԷՀ)՝ Գերմանիայի ամենահին քաղաքական հիմնադրամը, իր հիմնադրման տարեթվից` 1925թ.-ից ի վեր, ունի հարուստ ավանդույթներ սոցիալ-դեմոկրատիայի բնագավառում: Հիմնադրամն իր գոյությամբ և առաքելությամբ պարտական է Ֆրիդրիխ Էբերտին` Գերմանիայի պատմության մեջ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահին:

Մեր աշխատանքն ուղղված է  սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարներին ու արժեքներին՝ ազատությանը, արդարությանը և համերաշխությանը, ինչը մեզ կապում է սոցիալ-դեմոկրատների և ազատ արհմիությունների հետ: Որպես շահույթ չհետապնդող կառույց՝ մենք մեր աշխատանքն իրականացնում ենք ինքնուրույն և անկախ:

Մեր նպատակները

Մենք հանրահռչակում ենք.

  • համերաշխության արժեքների վրա հիմնված այնպիսի ազատ հասարակություն, որն իր քաղաքացիներին առաջարկում է հավասար հնարավորություններ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում ակտիվ մասնակցության համար` անկախ իրենց ծագումից, սեռից և կրոնից, 
  • կենսունակ և ուժեղ այնպիսի ժողովրդավարություն, որը կայուն տնտեսական աճի և բոլորի համար արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ է ստեղծում,
  • բարեկեցիկ այնպիսի պետություն, որն ապահովում է որակյալ կրթություն և առողջապահություն, պայքարում է աղքատության դեմ և պաշտպանում իր քաղաքացիներին չնախատեսված իրավիճակներից,
  • այնպիսի երկիր, որը նպաստում է խաղաղությանը և սոցիալական առաջընթացին ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ամբողջ աշխարհում:

Ինչ ենք մենք անում

Մենք խթանում և ամրապնդում ենք սոցիալ-դեմոկրատիան հետևյալ հիմնարար գործիքների միջոցով.

  • Քաղաքական կրթություն. մեր աշխատանքն ուղղված է քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Քաղաքական կրթության մեր ծրագրերը քաղաքացիներին շահագրգռում են, հնարավորություն ընձեռում, ապահովում տեղեկատվությամբ և պատրաստում քաղաքական, արհմիութենական և քաղաքացիական ոլորտներում հաջողությամբ ներգրավվելու գործին: Աշխատում ենք ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը հասարակական քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին:
  • Think Tanks. Մենք մշակում ենք բազմաթիվ ռազմավարություններ` ուղղված տնտեսական, հասարակական և կրթական քաղաքականությունների հիմնախնդիրներին ու առանցքային հարցերին, որոնք միտված են ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը: Think tanks, ակադեմիական և քաղաքական գործիչների հանդիպման խաչմերուկում մենք աջակցում ենք հանրային դիսկուրսի ստեղծմանը՝ Եվրոպայում և գլոբալ մակարդակներում արդար և կայուն տնտեսական և հասարակական կարգի կայացման նպատակով:
  • Միջազգային համագործակցություն. 100-ից ավելի երկրներում գործող մեր գրասենյակների միջազգային ցանցը խաղաղ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակ ունի` խթանելով ժողովրդավարական, հասարակական և սահմանադրական կառույցների հաստատումն ու ամրապնդումը և օժանդակելով ազատ արհմիություններին ու հզոր քաղաքացիական հասարակությանը: Ակտիվորեն ներգրավված ենք հասարակական, ժողովրդավարական և մրցունակ Եվրոպայի խթանման եվրոպական ինտեգրացիոն գործընթացում:
  • Աջակցություն տաղանդավոր երիտասարդներին. Մենք առաջարկում ենք կրթաթոշակային ծրագրեր հատկապես այն ուսանողների և դոկտորական թեկնածուների համար, ովքեր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից են կամ ունեն գաղթյալի նախապատմություն: Նշվածը կրթության աճը ժողովրդավարական սկզբունքներով խթանելու մեր ներդրման մասն է կազմում:
  • Սոցիալ-դեմոկրատիայի հավաքական հիշողությունը. Մեր արխիվը, գրադարանն ու ժամանակակից պատմության ծրագրերը պահպանում են սոցիալ-դեմոկրատիայի և արհմիությունների պատմական արմատները` հիմք ստեղծելով հասարակական-քաղաքական և պատմական  հետազոտությունների համար:

Learn more about FES and visit the German website

Pension Reform in Georgia

Although there is a consensus within the Georgian society that a decent pension should be guaranteed for every citizen, the exact method on how to...

Read more

Conference: The Future of Labour Inspection in Georgia

On May 25, 2017, the Public Defender of Georgia, together with the Friedrich Ebert Foundation (FES) and the Human Rights Education and Monitoring...

Read more

Social and Economic Policy in Armenia’s Parliamentary Elections

On 5 May, the Friedrich-Ebert-Stiftung and the Committee to Protect Freedom of Expression (CPFE, www.khosq.am) invited leading Armenian politicians,...

Read more

Securing pensions on the capital market - a wrong approach?

The financial market crisis had a massive impact on "funded" pensions. Although the crash was followed by a recovery, the fragility of the financial...

Read more

Chronic poverty and income inequality in Georgia : Economic-statistical research

Poverty alleviation remains one of the key challenges for Georgia, as for any sovereign country. According to our calculations, in 2016, every seventh...

Read more

The present stand and the matters of further development of practical exercise of the basic rights and freedoms of the human being and the citizen stipulated by Chapter 2 of the Constitution of the Republic of Armenia

How can you defend your social rights in the practice?

In the framework of the joint project of the Armenian Association of International Law and FES...

Read more